Ոստիկանական մեքենան քաղաքացուն բերման ենթարկելիս վթարի է ենթարկվել

Ոստիկանական մեքենան քաղաքացուն բերման ենթարկելիս վթարի է ենթարկվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քիչ առաջ հայտարարեց, որ կան երկու տասնյակից ավելի բերման ենթարկված քաղաքացիներ։

Կառավարության շենքի առաջ լարված դրություն է։ Այստեղ են բերվել մեծ թվով կարմիր բերետավորներ, կան բերման ենթարկված քաղաքացիներ:

Ոստիկանական մեքենան ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի պատճառով բերման ենթարկվածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Մանուկյանը նշեց, որ պատգամավորները պատրաստվում են այցելել ոստիկանության այն բաժանմունքներ, որտեղ տարվել ենք քաղաքացիները։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ ադրբեջանական մաքսակետերի տեղադրման։