«Ոչ Հայկոյին, ոչ էլ Մկոյին պաշտոն տալ պետք չէ»․ Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ոչ Հայկոյին, ոչ էլ Մկոյին պաշտոն տալ պետք չէ։ Նրանց հեղինակությունը պետք է օգտագործել Հայաստանում կրթության հանդեպ դրական վերաբերմունք ձևավորելու գործում։ Նրանք կարող են ուսուցողական հաղորդումներ վարել, կրթության դերը կարևորող ակցիաների մասնակցել։

Հայաստանում հիմա հարմար պահ է կրթության խաթարված հեղինակությունը վերականգնելու առումով։ Հայտնիները պետք է կանգնեն կրթության, մշակույթի կողքին, ոչ թե ծառայեն իշխանավորներին։ Մանկավարժներին պետք է օգնել երկրում հանրային բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում, որպեսզի նրանց աշխատանքը դասարանում արդյունավետ լինի»։