Ոչնչացրել են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանային ստորաբաժանումներ, տանկ և կենդանի ուժ

Ոչնչացրել են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանային ստորաբաժանումներ, տանկ և կենդանի ուժ

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել առաջնագծի զինծառայողների սխրանքներից դրվագներ։

«Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա ոչնչացնելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով:

Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

դ 30 հրետանի

Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ և անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը /խոցել է 4 զրահատեխնիկա/, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը /ոչնչացրել է 4 զրահատեխնիկա/, շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը /ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ/ և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը /իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ/:

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

Փառք մեր հերոսներին»: