Ոչնչացվել է ադրբեջանցի գնդապետ, ազգային հերոս Շյուքյուր Համիդովը

Ոչնչացվել է ադրբեջանցի գնդապետ, ազգային հերոս Շյուքյուր Համիդովը

Razm.info-ն գրում է․ Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվում է «Ադրբեջանի ազգային հերոս», ապրիլյան պատերազմի մասնակից գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի սպանվելու լուրը։ Տեղեկությունը տարածում են նաև ադրբեջանական «պաշտոնական գծի մեջ» աշխատող էջերը։

Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։

ադրբեջան զոհեր

Գրառումներում նշվում է, որ Համիդովը ոչնչացվել է «Ղուբաթլուի ուղղությամբ» ընթացող մարտերում։

Նշենք, որ Համիդովն «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է ստացել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ նա դեռ փոխգնդապետ էր և Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի 706-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը։

Նշվում էր, որ Համիդովը մասնակցել է Արցախի հարավ-արևելքում «Լելե թեփե» բարձունքի գրավման գործողություններին, ինչի համար էլ պարգևատրվել էր։