Ոչնչացվել է ադրբեջանական կարևոր ռազմական ենթակառուցվածքները (Տեսանյութ)

Ոչնչացվել է ադրբեջանական կարևոր ռազմական ենթակառուցվածքները (Տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ կադրերում երևում է, ինչպես է Արցախի ՊԲ-ն ոչնչացնում ադրբեջանական կարևոր ռազմական ենթակառուցվածքները։

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

թշնամու տանկեր

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Տեսանյութը ստորև