Ոնց է ստացվել որ այս արտոնյալ զույգը՝ Արփին եւ Միհրանը հայտնվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (ֆոտո)

Ոնց է ստացվել որ այս արտոնյալ զույգը՝ Արփին եւ Միհրանը հայտնվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրինա Դանիելյանը։

«Դե ասեք տիկնայք եւ պարոնայք, ոնց է ստացվել որ այս արտոնյալ զույգը՝ Արփին եւ Միհրանը հայտնվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, եթե հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ է։

Հիշում ենք, որ այս զույգը ուզում էին իրենց ամուսնության քավորը լիներ Փաշինյանը, հնարավոր է՞ որ զանգել են Փաշինյանին թույլտվության համար։

Եթե ոչ, ուրեմն պահանջում եմ կրեն պատասխանատվությունը օրենքի ողջ խստությամբ, ոչ մեկը մեզնից արտոնյալ չի էդ հաստատ, էդ դուք պետք է իմանաք եւ ականջներիդ մի մեծ օղ անեք հիշելու համար։

Այս պահից սկսած բոլոր ճանապարհները բացեք քաղաքացիների համար, սոցիալական հեռավորություն կպահեն եւ կայցելեն հուշահամալիր։

Նկարը՝ Ինստագրամից»։