«Ողջունում եմ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը». ԱՄՆ սենատոր

«Ողջունում եմ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը». ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը ողջունել է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունը։ Այս մասին նա գրելել է Twitter-ի իր էջում:

«Ողջունում եմ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը։ Վաղուց ժամանակն է այդ վայրագությունը ցեղասպանություն անվանելու։ Մենք պետք է ընդունենք անցյալի սարսափները, եթե ցանկանում ենք ապագայում խուսափել դրանց կրկնությունից»,- գրել է սենատորը։

Նա նաև նշել է, որ միանում է հայ համայնքին և ողջ հայկական սփյուռքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ հիշելու և հարգելու բոլոր նրանց, ովքեր մահացան, և ողջունելու նրանց, ովքեր ողջ մնացին և պայքարեցին հանուն ճանաչման: