Մամուլ

Ողբերգական դեպք Մեծամոր քաղաքում. 40-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի

Ողբերգական դեպք Մեծամոր քաղաքում. 40-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի 17 շենքի դիմաց, երթևեկելի գոտում Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Զոյա Դ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Մեծամոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Անդրանիկ Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:20–ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

vraert mecamor

Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի և ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով  ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվեք էջում