Մամուլ

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը, ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել ու բախվել էլեկտրասյանը

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը, ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել ու բախվել էլեկտրասյանը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Վաչիկ Ա․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Գյուլագարակ-Ստեփանավան ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի խաչմերուկում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վաչիկ Ա․-ն մահացել է։

lada meqena hankarcamah

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդըխ ավատոմեքենան վարելիս, սրտի կաթված է ստացել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին ավտոմեքենայում հայտնաբերել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի 31-ամյա հերթապահ բժիշկ Արմեն Պողոսյանը։

Կիսվել նյութով