Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ 37-ամյա եղբայրը բժիշկներին մեղադրում է հարազատ եղբոր մահվան մեջ

Ողբերգական դեպք Երևանում․ 37-ամյա եղբայրը բժիշկներին մեղադրում է հարազատ եղբոր մահվան մեջ

Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Հայկ Ա.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է իր հարազատ եղբայրը՝ 36-ամյա Դավիթ Ա.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով տուժածի մոտ մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Հայկ Ա.-ն հայտնել է, որ իր կարծիքով, եղբայրը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից բժշկական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով: 

Դեպքի փաստով Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով