Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 32-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և տեղում մահացել

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ 32-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և տեղում մահացել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։ Դին տեղափոխելու հաամար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը։ Քաղաքացիները հրշեջների օգնությամբ նշված փողոցի նոր կառուցվող տան տանիքից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։​

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հովհաննես Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքահարման հետևանքով մահացածը 32-ամյա Ջիվան Բ․-ն է։