Ողբերգական դեպք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. 7-ամյա երեխա է մահացել

Ողբերգական դեպք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. 7-ամյա երեխա է մահացել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ՝ 7-ամյա Ռաֆիկ Մ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 24-ին, ու երբ նրա հարազատներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է, փորձել են բժիշկներից պարզել մահվան պատճառը, հիվանդանոցի բժիշկներից Հրաչյա Գրիգորյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հայտնել, թե մահացած երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք. կոտրում են հիվանդանոցի գույքը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։