Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. աշխատակիցն անվադողը օդամղիչով փորձել է լիցքավորել, երկաթյա օղակը տեղից դուրս է թռել, և հարվածել դեմքին

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. աշխատակիցն անվադողը օդամղիչով փորձել է լիցքավորել, երկաթյա օղակը տեղից դուրս է թռել, և հարվածել դեմքին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ հունիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ անձը չպարզված դի են տեղափոխել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հարություն Գ-ն էր։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Հարություն Գ-ն, ով աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ որպես ավտոկռունկավար, նշված ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի բակում օդամղիչով փորձել է լիցքավորել «ԶԻԼԿՍ-3575Ա» մակնիշի ավտոմեքենայի անվադողը, ինչի արդյունքում, անվահեծի երկաթյա օղակը ամրացման տեղից դուրս թռչելով, հարվածել է նրա դեմքի շրջանին։

Հարություն Գ-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։