Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. հայրը իրենց տան բակում հայտնաբերել է 16-ամյա տղայի դին

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. հայրը իրենց տան բակում հայտնաբերել է 16-ամյա տղայի դին

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեխք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 06։05-ի սահմաններում «Աբովյան» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Ազիզ Ա-ն էր, ում նույն օրը իրենց տան բակում գտնվող պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերել է իր հայրը, ով որդուն ազատել է պարանից, սակայն, ցավոք, նա արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։