Ողբերգական դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում. օդանավում հանկարծամահ է եղել ՌԴ 94-ամյա քաղաքացի

Ողբերգական դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում. օդանավում հանկարծամահ է եղել ՌԴ 94-ամյա քաղաքացի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։

Զվարթնոց ուղևոր

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։