Ողբերգական դեպք՝ Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք տեղեկություն է ստցվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ 

Ոստիկանները նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձախ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքով։ 

Ոստիկանները պարզել են՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել է որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։

Հայրն զանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գործունեությամբ, բարեկամների և ընկերների շրջապատում դրական էր բնութագրվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, խոհանոցային դանակն էլ քննիչն առգրավել է։