Ողբերգական դեպք՝ Երևանում. Երեխաներ են էլեկտրհարվել. 12-ամյա տղան մահացել է, 11-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Երեխաներ են էլեկտրհարվել. 12-ամյա տղան մահացել է, 11-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում է

Երևանի Այրվածքաբանությքն ազգային կենտրոնում հունիսի 22-ին, մահացել է Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս, նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։

Նրա հետ նշված կենտրոն է տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։

Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ նրանք գտնվում էին անգիտակից վիճակում։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանն ու Ն. Քեշիշյանը հարևաններ են։