Ողբերգական դեպք՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում. հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում. հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկում։

Ժամը 15։45-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 12 խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5 նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։

Նա աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես բանվոր։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում ավագ քննիչ Արշակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն։