Ողբերգական ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. ամուսինները վթարից ժամեր անց մահացել են

Ողբերգական ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. ամուսինները վթարից ժամեր անց մահացել են

Shamshyan.com-ի փոխանցմամբ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Հարությունյանի վարած Nissan X-Trail և Լոռու մարզի Արծնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Համբարձում Դադյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Խ. Հարությունյանը, Հ. Դադյանը, Nissan-ի ուղևոր՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Մխոյանը և 07-ի ուղևոր՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 46-ամյա Աիդա Օհանյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում։ Օպերատիվ են գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ժամը 01։55-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 ժամ առաջ «07»-ի վարորդ Հ. Դադյանը Վանաձոր քաղաք տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է, իսկ նրա ուղևոր Ա. Օհանյանը «Տաշիր» ԲԿ-ում է մահացել։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ են։