Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ Volkswagen Touareg-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ Volkswagen Touareg-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գնել Սարգսյանը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 24 կմ-ին իր վարած Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայով Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, «Ղոչի աղբյուր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս  եկել երթևեկելի գոտուց, և մի քանի պտույտ գլորվերով, բախվել քարերին ու հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Սուսաննա Կարապետյանը, «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ Իսկ Գ․ Սարգսյանն ու մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Ռաֆայել Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվ են գործել նաև Աշոցքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վարորդին և ուղևոր Ս․ կարապետյանին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարաները, իսկ մյուս ուղևոր Ռ․ Մնացականյանին հրշեջ-փրկարարները դուրս բերելուց հետո հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աբգարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ոստիկանության Աշոցքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը Վրաստանի Հանրապետության քաղաքացի են։