Ողբերգական ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է

Ողբերգական ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանն ու 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ Ռուդիկ Խանզրադյանը:

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և դասակի հրամանատար Սարգիս Աբազյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, քանի որ քիչ առաջ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավոր երեխաներից մեկը մահացել է: