Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Գևորգ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորներից 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկամության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները։