Ողբերգական ավտովթար` Գեղարքունիքի մարզում. 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է քարերին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ողբերգական ավտովթար` Գեղարքունիքի մարզում. 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է քարերին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Մանուկ Ե․-ն իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մանուկ Ե․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Գավառի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին` շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Պետրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։