Ո՞ւմ պետք է Փաշինյանը երախտապարտ լինի Հայաստանում իշխանափոխության համար. Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ:

Armeniasputnik.am-ը գրում է․«Ալիևը որոշել է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հաջողությանը հաղորդակից դառնալ։ Կառավարության ընդլայնված նիստում ելույթ ունենալիս նա ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հարցում։

«Ուզում եմ ասել, որ մեր դերը ևս կա Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։ Չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է  իրեն», – ասել է նա։

Հարևան նախագահը խոստացել է հետագայում ևս շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը»։

Մանրամասները՝ այստեղ։