Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

ՀՀ առաջին նախագահի գլխավորած կուսակցությունը համագումար անցկացնելու նախնական օր է որոշել։

Տեղեկությունը հրապարակվել է ՀԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Նախնական որոշմամբ` այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերևս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և ածանցյալ այլ հարցերի պատասխանները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։