Ո՞րն է Եվրոպայի ամենակրիմինալ պետությունը. կազմվել է թոփ տասնյակ

Ո՞րն է Եվրոպայի ամենակրիմինալ պետությունը. կազմվել է թոփ տասնյակ

Blognews.am-ը գրում է․ NUMBEO կայքը, որը երկար տարիներ տվյալներ է հավաքում Եվրոպայում հանցավորության մակարդակի, շրջակա միջավայրի աղտոտվածության, առողջապահության որակի և ճանապարհների վիճակի մասին, նոր հարցման արդյունքում ստացված տվյալներն է հրապարակել, որոնց շրջանակներում որոշվել է տարբեր երկրներում հանցավորության ցուցանիշը:

ամենախաղաղասեր երկրները

Ցուցանիշը գնահատվել է հետևյալ չափանիշներով. 0-20 բալ հավաքած երկրներում հանցավորության մակարդակը շատ ցածր է, 20-40 բալի դեպքում՝ ցածր, 40-60 բալի դեպքում՝ բարձր: Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ուկրաինան, որը հավաքել է 48,85 բալ:

Երկրորդ հորիզոնականում Շվեդիան է՝ 47,07 բալով, երրորդում՝ Ֆրանսիան՝ 46,79 բալով:

Ամենավտանգավոր երկրների տասնյակում են հայտնվել նաև Իռլանդիան, Մոլդովան, Իտալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն: 11-րդ հորիզոնականում Ռուսաստանն է՝ 41,18 բալով:

Համաձայն NUMBEO-ի ռեյտինգի՝ համեմատաբար անվտանգ պետություններ են Հոլանդիան, Չեխիան, Գերմանիան, Բելառուսը, Խորվաթիան, Ավստրիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեյցարիան: Ամենից անվտանգ համարվում է Սլովենիան, որն ունի 21,07 բալ: