Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը. էնքան փալաս պատգամավորներ կան. Սամսոն Ստեփանյան (Տեսանյութ)

Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը. էնքան փալաս պատգամավորներ կան. Սամսոն Ստեփանյան (Տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշել է, որ հանդիպումն իրենց չի հոգացրել.

«Նախարարությունը ծրագիրը համարում է նորմալ, տրամաբանական, իրատեսական: Մենք պահանջեցինք չմիավորել մեզ Պարոնյանի թատրոնի հետ, որ քաղաքում կան բազմաթիվ տարածքներ, որ կարող են համապատասխանել սիմֆոնիկ նվագախմբի պահանջներին, որ ցանկալի չէ ոլորտների խնդիրները խառնել իրար»,- ասել է նա:

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է որոշմանը նպաստած լինի ձեր նախկին գործընկեր, ներկայիս պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ստեփանյանն արձագանքել է.

«Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը: Ես չեմ ճանաչում ո՛չ տենց պատգամավոր, ո՛չ տենց դերասան… Պողոսը ինչ-որ բան է ասում, ո՞վ է Պողոսը: Հետո՞ ինչ, որ պատգամավոր ա, էնքան փալաս պատգամավորներ կան: Եկեք չքաղաքականացնենք ամեն բան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են:

Տեսանյութը ստորև