Ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին. Նարինե Դիլբարյան

Ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին. Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշեցի տարեսկզբին պաշտոնական լրատվություն կարդալ: Արմենպրես գործակալությունը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ձևակերպմամբ հույժ բազմանշանակ լուր է հեղինակել՝ «Վարչապետ Փաշինյանը համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացված է»:

Նյութը բացեցի, պարզվեց այսպիսի անըստգյուտ եղանակով խոսնակը բացատրել է, Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Լուսավորիչն էլ, չգիտես ինչու, փոքրատառ էր) մայր եկեղեցում Աստվածհայտնության և Սուրբ ծննդյան տոնի պատարագից:

Վերստին համոզվեցի, որ ՀՀ պետական լեզվի իմացությունը խնդրահարույց է, գումարած հայտնի ձևակերպումը՝ իմ լեզուն իմ թշնամին է:

«Ինքնամեկուսացված» եզրույթը հարցերի շարք է առաջացնում՝ ո՞վ է ինքնամեկուսացման ենթարկել Փաշինյանին, և ըստ այդմ՝ ո՞վ է փոխարինում նրան, մինչև ե՞րբ և ի՞նչ լիազորություններով»: