Շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիները երթով շարժվում են «Եռաբլուր»

Շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիները երթով շարժվում են «Եռաբլուր»

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած արցախցիներն այսօր՝ դեկտեմբերի 31–ին, Ամանորի նախաշեմին, երթով քայլում են  դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորեն Նոր տարին:

Նրանք Երևանի քաղաքապետարանից մոմավառությամբ շարժվում են «Եռաբլուր»։ Երթին մասնակցում է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ 20 օր առաջ՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Տեսանյութը ստորև