Շուտով կհայտարարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը

Շուտով կհայտարարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը

Անդրադառնալով երկրի հյուսիսարեւմտյան սահմաններ փոխարտգործնախարարի այցին, արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը կներկայացվի այսօր կամ վաղը, այս մասին հայտնում է News.am-ը հղում անելով ԻՌՆԱ պարբերականին:

հասան ռոհանի

Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովում իր ներկայության շրջանակներում ասել է, որ ԱԳ փոխնախարարը ներկայումս քաղաքական հարցերով գտնվում է արեւելյան Ադրբեջանում եւ շուտով կուղեւորվի Բաքու, Մոսկվա եւ Երեւան:

Իսլամական Հանրապետությունը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավանությամբ, կազմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման ծրագիր, որը կներկայացվի այսօր կամ վաղը եւ հետագայում կիրականացվի Մոսկվայում ու Երեւանում: