Շուտով բացվելու է Զանգեզուրյան միջանցքը․ Ալիև

Շուտով բացվելու է Զանգեզուրյան միջանցքը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը 30 տարի շարունակ օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը եւ իրականացրել ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ»։

Այս մասին նա ասել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության գլխավոր դատախազների հետ հանդիպման ժամանակ, գրում է Հրապարակը։

Մասնավորապես, ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանն իբր թե «իրականացրել է էթնիկ զտումներ, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների դարձրել է փախստական եւ բռնի հարկադրված»։

Ալիև

Ալիեւը չի մոռացել Հայաստանին մեղադրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» իրականացման մեջ։ Նա միաժամանակ Հայաստանին մեղադրել է «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի 4 հազար քաղաքացիների անհետ կորելու մեջ»։

Ալիեւն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե 44-օրյա պատերազմը չներկայացներ որպես «Ադրբեջանի հաղթական Հայրենական պատերազմ» եւ չշեշտեր, որ «այժմ ռեգիոնում այլ իրականություն է տիրում» եւ «շուտով բացվելու է Զանգեզուրյան միջանցքը», որը էական նպաստ է ունենալու ռեգիոնալ համագործակցության ոլորտում»։

Նշենք նաեւ որ այդ հավաքը, որը նմանաբնույթ անդրանիկ հավաքն է հանդիսանում, ընթանում է Բաքվում։