«Շուշիի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցվել են». Սուրեն Սարումյան

«Շուշիի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցվել են». Սուրեն Սարումյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը.

«Երեկ՝ օրվա ընթացքում և գիշերը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի տարբեր հատվածներում: Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կիրառել է իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը՝ գրոհներ ձեռնարկելով Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

ՄՄ 21 գռադ

Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են, որովհետև հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյուները և խոցվել: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում:

Բացի այդ, հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել Ստեփանակերտի մերձակայքում: Դրանք ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են»,- ասել է Սուրեն Սարումյանը: