Շունը տիրուհուց քաղցկեղի հոտ է առել և փրկել նրա կյանքը

Ամերիկուհին շան շնորհիվ ժամանակին իմացել է, որ քաղցկեղ ունի, և բուժվել է: Շունը տիրուհուց քաղցկեղի հոտ է առել: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Վիսկոնսինի բնակիչ Ստեֆանի Հերֆելը նկատել է մի քանի տարի առաջ Սիերա անունով իր մորաքրոջ շան տարօրինակ պահվածքը: Շունը սկսել էր հաճախակի մոտենալ տիրուհուն, հոտոտել նրա փորն ու քիթը դնել նրա վրա:

Երբ շունը սկսել է թաքնվել պահարանի տակ և քիթը ծածկել իր պոչով, իսկ ամերիկուհին իր որովայնում ցավեր է զգացել, դիմել է բժիշկներին:

Հերֆելի մոտ հայտնաբերվել է ձվարանների քաղցկեղ։

Ուռուցքաբան Դեյվիդ Քուշները նշել է, որ շան պահվածքը բավականին ռացիոնալ է: Ուսումնասիրությունների համաձայն՝ դեպքերի 97%-ում շներն իսկապես կարողանում են հոտով տարբերակել առողջ արյունը քաղցկեղով հիվանդ արյունից:

Աղբյուր՝ shantnews.am