Շոու բիզնեսի նախկին ընկերուհիները. ի՞նչ սև կատու անցավ նրանց միջով

Կիսվիր ընկերներիդ հետ

Շոուբիզնեսի կռիվների պակաս Հայաստանում չկա, չնայած մեր «աստղերը» գերադասում են չխոսել գժտությունների մասին՝ երբեմն նրանց նյարդերը տեղի են տալի ու հենց հարցազրույցների ժամանակ են ասում բառեր, որոնց համար հետո փոշմանում են, իսկ կուլիսային խոսակցությունների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Թե հատկապես ինչը չեն կարողանում կիսել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները դժվար է ասել, սակայն կռվախնձոր նրանք միշտ գտնում են:

Քրիստինե Պեպելյանի և Սոֆի Մխեյանի ընկերության ընդհատումն ամենաքննարկվածներից էր: Որևէ մեկը չէր պատկերացնում, որ անբաժան ընկերուհիների միջով մի օր սև կատու կանցնի ու նրանց այլևս երբեք միասին չեն տեսնի: Քրիստինեն ու Սոֆին այդպես էլ չխոսեցին իրենց վեճի մասին, սակայն քաղաքում շրջանառվում էր վարկածը, որ Սոֆին համացանցի միջոցով փորձել է վատ լուրեր տարածել Քրիստինեի մասին, վերջինս էլ իմացել է այդ մասին:

Սոֆի Մխեյանն այժմ անբաժան է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանից: Վերջինս ժամանակին ակտիվ շփվում էր հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանի հետ: Երբեմնի ամենամտերիմ ընկերուհիներին վերջերս միասին չենք տեսնում: Նրանք ասում են, որ կոնֆլիկտ չեն ունեցել, ժամանակի բերումով չեն շփվում, սակայն եթե ժամանակն այդպես ազդում է «ընկերության» վրա, նրանք առհասարակ չպետք է ընկերներ ունենային:

Երբ Ջուսը մտավ հայկական շոու բիզնես, հայտնի դարձավ Արմինկայի հետ զուգերգով, որպես Արմինկայի ամենամտերիմ ընկերուհի: Նրանց 13 տարվա ընկերությունը, սակայն հանկարծակի ընդհատվեց: Թե հայկական շոու բիզնեսում ի՞նչ չկարողացան կիսել ընկրուհիները, դժվար է ասել, սակայն այժմ  նրանց միասին տեսնել էլ հնարավոր չէ, ավելին` մի առիթով Արմինկան Ջուսի մասին ասել է, որ այդ աղջիկն իր համար դատարկ է:

Երգչուհի Արմինկան, մեղմ ասած, ոչ բարի դրացիական հարաբերություններ ունի նաև Աննա Խաչատրյանի հետ: Նրանք չեն թաքցնում փոխադարձ հակակրանքը, չնայած ժամանակին մեծ եռանդով շփվում էին «Հայուհիներ» նախագծի շրջանակներում: Այս պրոյեկտի գլխին այնպիսի սև ամպեր կուտակվեցին, որ «քարը քարին չմնաց». Քրիստինե Պեպեյանն ու Սոֆի Մխեյանն իրար հետ աչքով աչք չունեն, Արմինկան ու Աննա Խաչատրյանը՝ իրար հետ:

Երգչուհիներ Անահիտ Սիմոնյանն ու Հռիփսիմե Հակոբյանն, ժամանակին շատ մտերիմ էին, հարցազրույցներ էին տալիս իրենց ընկերության  մասին, հետո պարզ դարձավ, որ նրանք վիճել են ու այլևս առաջվա պես մտերիմ չեն: Մոտ մեկ տարի առաջ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկար հրապարակեց Անահիտի հետ, որից պարզ դարձավ, որ ընկերուհիները բարիշել են, սակայն առաջվա մտերմությունը նրանք այլևս չունեն:

«Դժվար ապրուստում» նկարահանվելու շրջանում  Շուշաննա Թովմասյանն ու Նառա Դիլանյանը բավականին մտերիմ էին: Նկարահանումներից հետո էլ նրանք հաճախ էին միասին ժամանակ անցկացնում, սակայն սերիալից հետո բոլոր կամուրջներն այրվեցին: Նառան Շուշաննային չէր հրավիրել իր հարսանիքին, Շուշաննան էլ չէր շնորհավորել նրան ամուսնության կապակցությամբ: Դերասանուհիները պնդում են, թե կոնֆլիկտ չի եղել, ուղղակի այն ժաամանակ հաճախ էին իրար հետ նկարահանվում, այժմ՝ ոչ, բայց դե հաճախ նկարահանվելը չի պարտադրում ոչ աշխատանքային ժամերն էլ միասին անցկացնել:

Հաղորդավարուհիներ Յանա Դանիելյանն ու Լիլիթ Մուրադյանն, ժամանակին անբաժան ընկերուհիներ էին: Ամեն օր նրանք լուսանկարներ էին հրապարակում միասին ու սեր խոստովանում իրար, սակայն նրանց ընկերությունն էլ կարճ կյանք ունեցավ, ի վերջո բանը հասավ նրան, որ Յանան նույնիսկ ներկա չէր Լիլիթի և Վահեի հարսանիքին:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...