«Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար. Սարգիս Գրիգորյանը՝ կնոջը

«Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար. Սարգիս Գրիգորյանը՝ կնոջը

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։

Զույգը, որը մեծացնում է երկու դուստրերին, կադրում ջերմ գրկախառնված է։

«Գիտեմ՝ դժվար է քեզ ինձ հետ… Իսկ դժվար չէ՞ արդյոք առանձ ինձ… Գիտեմ, որ կասես անհնարին: Շնորհակալ եմ, որ հանդուրժում ես, կներես իմ խելագարությունների համար, քանզի տեսակս է ըմբոստ, բայց սիրտս՝ մաքուր:

Իսկական ընկեր, իմ կյանքի ընկեր, խելառ հույզերս լուռ մարսող ընկեր… Ընկեր ոչ թե կին…»,- մեկնաբանություններում գրել է Սարգիսը։