Մամուլ

Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու. միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու

Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու. միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու

Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են…

Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու…

Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։

Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։

Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի բայց հետո գտա կարևորագույն նկարը…
Այս նկարը արվել է 2020 թվականին՝ իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել…

Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։ 

Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը…

Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու…»:

Կիսվել նյութով