Շիրակում եղել են մոտ 30 հետցնցումներ․ մարզպետն այժմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային կենտրոնում է

Շիրակում եղել են մոտ 30 հետցնցումներ․ մարզպետն այժմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային կենտրոնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։

Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։

Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։

Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր։

Բարի գիշեր»։