Մամուլ

Շիրակի մարզում խոշոր ավտովթար է, կան զոհեր և վիրավորներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:20-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տաածքում բախվել են «Audi», մարդատար «ГАЗель» և Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերն սպասարկող «Паз» ավտոբուսը:  

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաաքացիների, օպերատիվ են գործել օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները:  

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Մահացածի մարմինը «Audi»-ից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

խոշոր ավտովթար

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Շիրակի մարզի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մեկասառույց չի եղել, եղանակն էլ մառախլապատ է եղել:

Կիսվեք էջում