«Շիշ բռնողը մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում». Վալերիյ Օսիպյան

«Շիշ բռնողը մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում». Վալերիյ Օսիպյան

Hraparak.am-ը գրում է․ Այսօր Գավառում Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով` իմքայլական սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

«Ինձ մի անգամ Վալերիյ Օսիպյանը, երբ արդեն Արթուր Վանեցյանն սկսել էր խաղեր տալ, ասաց. «Պարոն Սարգսյան, Արթուր Վանեցյանը դավաճանելու է վարչապետին: Ասաց` բայց ես կյանքում չեմ դավաճանի, նա ինձ վարչության պետի տեղակալից բերել ու սարքել է ոստիկանության պետ, ես իրավունք չունեմ նրան դավաճանելու: Ու այս մարդը այսօր գնացել դառել է Ռոբերտ Քոչարյանի չգիտեմ ինչը»,-իր ելույթում ասել է Հայկ Սարգսյանը:

Վալերիյ Օսիպյանը, Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սարգսյանի ասածները, ասաց. «Ի՞նչ Պարոն Սարգսյան, ինքը ինձ համար ընդամենը շիշ բռնող է, մոռացել է, թե ինչ պաշտոն եմ ես զբաղեցրել և իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում։

Թե՞ շիշ բռնողը ուզում է իրեն հիշեցնեմ ինչ միջոցների դիմելով էր իր հայրիկը հարկայինի աշխատողին աշխատանքի տեղավորում: Նիկոլը իմ կյանքը չի փրկել, նա ընդամենը մեղմացրել է ստեղծված լարվածությունը։ Վանեցյանը դավաճան չէ, չէր կարող դավաճան լիներ, կամ ու՞մ դավաճաներ։ Ասա ո՞վ ա ընկերդ, շիշ բռնող, ասեմ` ով ես դու»:

Օսիպյանի խոսքով` ծիծաղելի է, երբ դավաճան-կապիտուլյանտները փնտրում են դավաճաններ։ 

«Ես կանգնած եմ և կանգնելու եմ մինչև վերջ հաղթանակած և հողեր գրաված նախագահ Քոչարյանի կողքին։ Եվ ինչպես նախագահն է ասում, արդարադատություն անպայման լինելու է»,-եզրափակեց նախկին ոստիկանապետը: