Շենգավիթում հայտնաբերվել է Հայաստանի հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

Շենգավիթում հայտնաբերվել է Հայաստանի հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի  գլխավորությամբ:

կարմիր բերետ

Պարեկներ Նարեկ Սուքեյանը և Անդրանիկ Հարությունյանը  սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենավիթի քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա  Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: