Մամուլ

Շենգավիթի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը

Shamshyan.com-ը գրում է․ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։

Ժամը 22։05-ի սահմաններում նշված հասցե են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի։

Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մահացածները մայր ու դուստր են և հավանաբար նրանք մահացել են օրեր առաջ։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը, գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն և պարզվում են մահացածների ինքնությունը։

Կիսվել նյութով