Շատ հուզիչ է կապ հաստատել այսքան ոգեշնչող կանանց հետ․ Դիանա Ղզրոյանը ներկայացնում է Հայաստանը տրանսգենդերների մրցույթին
Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը՝ ով մասնակցում է Սան Պաուլոյում տեղի ունեցող Miss Star International տրանսգենդերների մրցույթին՝ ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երկու գեղեցիկ աշխարհներ միավորված մեկ գաղափարի շուրջ
Հայաստանը և Բրազիլիան հպարտությամբ և նրբագեղությամբ ներկայանում են Miss Star International -ում։ Շատ հուզիչ է կապ հաստատել այսքան ոգեշնչող կանանց հետ և միասին տոնել հզորության, գեղեցկության և բազմազանության մեր ընդհանուր ուղին։
Եկեք շարունակենք կոտրել սահմանները և միասին կերտենք պատմություն»։