«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հարավկովկասյան երկաթուղու հետ». ՀՀ վարչապետ

«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հարավկովկասյան երկաթուղու հետ». ՀՀ վարչապետ

«Պետք է արձանագրեմ, որ մենք շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող Հարավկովկասյան երկաթուղու հետ և այդ փոխոխությունների, համաձայնությունների էությունը կայանում է հետևյալում. մինչև 2024 թվականը Հայաստանի երկաթուղային ոլորտում պետք է տեղի ուենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ: Ես ուզում եմ պատկերացնենք այս ծավալը»,- այսօր Կառավարության նիստի՝ 2021-26 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ընթացքում, տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թվականը, կունենանք բոլորովի այլ որակի երկաթուղի»,- հավաստիացրեց վարչապետը:

«Շատ կարևոր է ընդգծել, որ օդային տրանսպորտի ոլորտում նույնպես էական փոփոխություններ են տեղի ունենում։ Այս նոր ժամանակաշրջանում Հայաստանում հիմնադրվում է 2 տեղական ավիաընկերություն, իհարկե նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում»,- նշեց նա։

Տեղեկացնենք՝ Կառավարության ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից. առաջին բաժինը ներառում է անվտանգություն և արտաքին քաղաքականությունը, երկրորդը տնտեսությունը, երրորդը ենթակառուցվածքների զարգացումը, չորրորդը մարդկային կապիտալի զարգացումը, հինգերորդը իրավունքը և արդարադատությունը, վեցերորդը` ինստիտուցիոնալ զարգացումը: