«Շատ եմ ուզում գալ հայրենիք, կարծում եմ՝ գալիք տարին կդիմավորենք Երևանում»․ Մոսո Կարապետյան

«Շատ եմ ուզում գալ հայրենիք, կարծում եմ՝ գալիք տարին կդիմավորենք Երևանում»։ Մոսո Կարապետյանն ընտանիքի հետ Ամանորը դիմավորել է Լոս Անջելեսում, որտեղ էլ բնակվում է վերջին տարիներին: Նոր ֆոտոշարքը նա տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ պատմել, թե ինչպես են անցկացրել տոնական օրերը:

«Տարեմուտը նշել ենք մեր բարեկամներից մեկի տանը: Մեծ ընտանիքով շատ լավ դիմավորեցինք Նոր տարին: Ինչպես մեկնարկն էր հաջող, այնպես էլ, համոզված եմ, որ շատ լավ տարի է լինելու հայերի համար: Ի դեպ, բոլորին շնորհավորում եմ»,-նշել է դերասանը:

Մոսո Կարապետյան

Մոսոն ասում է, որ Միացյալ Նահանգներում հայերը տոները նշելու բազմազան տարբերակներ են ընտրում. «Տանն են նշում, ռեստորաններում, կամ տարբեր քաղաքներ են գնում, կամ էլ ընկերներով հավաքվում են մեկի տանը, մեկ-մեկ էլ խաղատներում են նշում:): Այստեղ էլ տարատեսակ ուտեստներ ենք պատրաստում տարեմուտի գիշերը, այդ առումով ամեն ինչ նույնն է»:

«Ֆուլ Հաուս»-ի դերասանը նշել է, որ շատ է կարոտել հայաստանյան նոր տարիները եւ կնախընտրեր այստեղ լինել տոներին. «Շատ եմ ուզում գալ հայրենիք, կարծում եմ՝ գալիք տարին կդիմավորենք Երեւանում»:

Մոսո Կարապետյան

Մոսոն ասել է նաեւ, որ տղան՝ Լեոն, դեռ չի հասկանում Ամանորի խորհուրդը, բայց իրենք Ձմեռ պապից բազում նվերներ էին խնդրել տղայի համար:):

Աղբյուր՝ Bravo.am