Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ

Շանգրի լա խաղատանը տուգանել են 55 մլն դրամ

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Շանգրի լա»-ի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ անդրադառնալով մամուլում օրերս հրապարակված այն տեղեկությանը, թե իշխանությունները ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատունը տուգանել են մոտ 130 մլն դոլարի չափով: Փաստաբանը նշեց, որ այս հրապարակումն ուղղված է հասարակական կարծիք ձեւավորելուն։

«Հարկային ակտի նախագծին ես ծանոթ եմ։ Ամբողջ 7 տարի, որ ֆիննախը կատարել է ստուգումներ, բայց երբեւէ խախտումներ չի արձանագրել, դա այն դեպքում, երբ ամբողջ գույքային համակարգը գործել է մեկ դրամարկղում։

7 տարվա ընթացքում չեն արձանագրվել խախտումներ, եւ հանկարծ արձանագրվում է գործունեության վայրի խախտում»։ Հարցին, թե ինչքան են տուգանել, մամուլում հրապարակված չափը համապատասխանո՞ւմ է իրականությանը, պատասխանեց, որ ոչ, տուգանվել է 55 միլիարդ դրամի չափով․ «Ընդհանրապես պետք չէ նշել գումարային չափ։

Մենք իրավական առումով առաջ ենք շարժվելու, նախաքննությունն ընթանում է»։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» եւ «Օնիրա քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետեւանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում