Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը. «Իրավունք»

Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ գործող իշխանությունը հանրությանն անընդհատ կոչ է անում մնալ տանը, հնարավորինս քիչ շփվելով միմյանց հետ, սակայն օրինակ` հենց Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում` վայելելու կյանքը:

Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ-կիրակի օրերին գնացել է Իջեւան` մտերմիկ հավաքույթի:

Մեր աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը համարյա ամեն աշխատանքային շաբաթվա ավարտին գնում է ծննդավայր Իջեւան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում