Մամուլ

Նրա անժամանակ մահն առաջացրեց այնպիսի բաց, որը չի կարող լրացվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է երիտասարդ փաստաբան Միքայել Խչեյանը: Նա ընդամենը 36 տարեկան էր:

Խչեյանի ամբողջ կյանքն անմնացորդ նվիրումի բացառիկ օրինակ էր՝ նվիրում հայրենիքին, ընտանիքին, ընկերներին, մասնագիտությանը: Ընկերները նրան բնութագրում են որպես մարդու, ով հասարակ գիշերային քունը համարում էր շռայլություն:

«Հասցնել» բառը միշտ նրա շուրթերին էր անգամ այն ժամանակ, երբ չարաբաստիկ հիվանդությունը դեռ չէր հայտնվել: Ցանկացած բան, որ Միքայելն անում էր, պետք է աներ լավագույնս. եթե պատրաստում էր որևէ փաստաթուղթ, ապա այն պետք է փայլեր իրավաբանական գրագիտությամբ և համակողմանիությամբ, եթե ժամանակ էր անցկացնում ընկերների հետ, ապա այդ ժամերը պետք է իսկական տոնի վերածեր բոլորի համար:

Միքայել Խչեյանը

Իր կարճ, բայց հագեցած կյանքով Խչեյանը խորը հետք թողեց իր բոլոր մերձավորների կյանքում, իսկ նրա անժամանակ մահն առաջացրեց այնպիսի բաց, որը չի կարող լրացվել:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Միքայել Խչեյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 8-ին՝ ժամը 13:00-ին՝ «Ռոտոնդա» սգո սրահից (ք. Երևան Դավիթ Բեկի 83):

Կիսվել էջում