«Նրանք ինձ վստահեցին այս դերը և չփոշմանեցին». Հայկ Դուրգարյանը՝ նոր հեռուստասերիալում նկարահանվելու մասին

Blognews.am -ն արդեն պատմել է «Վերջին գործարքը» քսանչորս մասից բաղկացած կրիմինալ դրամայի մասին, որը պատմում է Ռուսաստանից հավաքված հանցավոր խմբի մասին, ովքեր հավաքվում են ինչ-որ մեկին թալանելու համար: Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի հեռուստադիտողները երեկ արդեն դիտել են առաջին սերիան: Դերասանական կազմում են՝ Օլգա Հակոբյանը, Մերի Հակոբյանը, Շողեր Թովմասյանը, Մովսես Երեմյանը, Ջոն Մակարյանը, Կառլոս Մուրադյանը, Հայկ Դուրգարյանը և այլք: Ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է, սցենարի հեղինակներն են՝ Դավիթ Զոհրաբյանը, Արթուր Մկրտչյանը և Նարեկ Ավագյանը:

Հարցազրույցում դերասան Հայկ Դուրգարյանը պատմեց, որ իր համար շատ հետաքրքիր է նման ժանրում նկարահանվելը:

«Իհարկե, նկարահանման ժամանակ կային բարդություններ, բայց շնորհիվ ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի և նման տեսարանների մասնագետ Արթուր Ղարիբյանի արագ կարողացել ենք ստանալ կռվի, կրակոցների տեսարաններ», – պատմում է Հայկը:

Նյութի աղբյուրը՝ blognews.am