«Նրանք այդ պտուղները չեն մարսելու. ես իրենց խոստանում եմ դա». Իվետա Տոնոյան

«Նրանք այդ պտուղները չեն մարսելու. ես իրենց խոստանում եմ դա». Իվետա Տոնոյան

Իշխանությունը եւս մեկ անգամ «ոտքերը սրբեց» արդարադատության վրա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. Ծառուկյանն արդեն կալանավայրում է։

«Մեզ համար առավել քան հստակ է, որ սա քաղաքական պատվեր է։ Պարոն Ծառուկյանի ոգին ամուր է։ Ինքն իր թիմակիցներին հորդորեց նույն սկզբունքներով շարունակել առաջնորդվել։ Փաստաբաններն ասել են, որ այդպես էլ որեւէ հիմնավորում դատարանը չի կարողացել ներկայացնել, որ այս ամիսների ընթացքում պարոն Ծառուկյանը փորձի որեւէ կերպ խոչընդոտել քննության ընթացքին։

Վստահաբար, պարոն Ծառուկյանը նման քայլ չէր անելու, սակայն քանի որ մենք գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ, դատարանը բացարձակապես թքաց է ունեցել թե արդարադատության սկզբունքների եւ թե այն հիմնական գաղափարների իրագործմանը, որին ինքը միտված է։ Նրանք այդ պտուղները չեն մարսելու. ես իրենց խոստանում եմ։

Իրենց ամբիացիաները, իրենց մանկության չկատարված երազանքները, իրենց անլիարժեքության կոմպլեքսները բավարարելու համար, իրենց անհավասարակշիռ պահվածքով ընունակ են ամեն քայլի»,- ասաց Տոնոյանը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում