«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան

«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստը Հռոմում, գրում է Daily Mail-ը։ Պարբերականը նշում է, որ նրան նկատել են նաև Fendi նորաձևության տուն այցելելիս։ Նշվում է, որ Քարդաշյանը հայտնի մոդել Քեյթ Մոսի հետ Վատիկան այցելելիս խախտել է դրեսկոդի կանոնները։

40-ամյա հեռուստաաստղը կրել է սև, նեղ զգեստ՝ ցուցադրելով իր դեկոլտեն։

Քիմն իր ինստագրմյան էջում ցուցադրել է Վատիկանի ցնցող ճարտարապետությունն, ինչպես նաև մի քանի ուշագրավ արտեֆակտներ․ Քարդաշյանը Վատիկանում ոսկե պանակեի նկարն է հրապարակել՝ նշելով՝ «Նվեր Հայաստանից»։

Նշենք, որ Վատիկան կատարած այցի ժամանակ, Քիմը չի հետևել խիստ դրես-կոդին, որի համաձայն հագուստը պետք է ծածկի ծնկներն ու ուսերը, պետք է լինի առանց բացվածքների։